ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Քաղաքացին անուղղակի կվճարի թանկ գազի համար

Քաղաքացին անուղղակի կվճարի թանկ գազի համար
19.06.2020 | 15:54

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշում է կայացրել հուլիսի 19-ից ՀՀ-ում գազի սակագինը բարձրացնելու վերաբերյալ: Շարքային քաղաքացու համար գինը կմնա անփոփոխ։ Մինչդեռ ջերմոցային տնտեսությունների, ինչպես նաև վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողներին վաճառվող բնական գազի գինը 212 դոլարից կդառնա 224 դոլար։

Թեև շարքային քաղաքացիները գազի համար ավելի թանկ չեն վճարի, բայց այդ թանկացումը նրանք անուղղակի են զգալու և միջնորդավորված են վճարելու սակագնի բարձացման համար։ Գազի գնի բարձրացումը բերելու է ապրանքների շղթայական թանկացման, ինչը նշանակում է, որ շարքային քաղաքացին ոչ անմիջականորեն կրկին բարձր է վճարելու այդ գազի համար։ Սա դեռ հարցի մի կողմն է։


Իսկ ինչպես են մարդիկ այդ թանկացումների տակից դուրս գալու, երբ աշխատանք չունեն, աշխատանքի հեռանկար էլ չկա, իսկ տնտեսությունն էլ անմխիթար վիճակում է։
Առաջիկայում բավական բարդ շրջան է սկսվում, որովհետև մարդիկ ֆինանսապես ծանր վիճակում են, կանգնած են առողջապահական խնդիրների առջև, իսկ դրական փոփոխությունների ոչ մի հույս չկա։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 18345

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ